44-օրյա պատերազմում նահատակված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, «Հայելի» ակումբ խոսելով սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների մասին՝ ասաց․ որ սա զուտ ավագանու ընտրություն չէ։
«Սա մեր լինել-չլինելու ընտրություն է, սա մեր վերջին, կարելի է ասել՝ Ավարայրի ճակատամարտն է։ Սա նաեւ հայի պատվի համար պայքար է, որպեսզի Երեւանը այս խունտայի ձեռքում չհայտնվի։ Բազմիցս խոսել ենք․ եթե սրանք հաջողեն վերցնել Երեւան քաղաքը, այնուհետեւ հայտարարելու են, թե իրենք լեգիտիմ են, հետեւաբար, կարող են անել ամեն բան։
…Ինչպես այլասեր աղանդները գալիս, Աստվածաշունչը դնում են մի կողմ եւ իրենց այլասեր հրատարակություններն են բերում, սա, էլ բոլոր տեղերն աղտոտեց, ապականեց ու հիմա հերթը հասել է Հռչակագրին։ Բայց սա ոչ միայն մեր ինքնությունը ջնջելու, այլ նաեւ Արցախը հանձնելու լեգիտիմացման փորձ է։
Այսինքն, Անկախության հռչակագիրը խանգարում է, թույլ չի տալիս, որ ինքը անարգել Արցախը հանձնի, որի դեպքում ինքը դառնում է քրեորեն պատժելի։ Եվ որպեսզի վաղը խուսափի պատասխանատվությունից, նա պիտի ոչնչացնի մեր Անկախության հռչակագիրը, որ սկզբում հանձնի Արցախը, հետո՝ Սյունիքը, հետո՝ Երեւանը։ Սա ըստ էության, հարձակում է մեր անկախության վրա։ Սա փոշիացնում, ոչնչացնում է մեր անկախությունը, ինչը նշանակում է, որ մեզ պետություն էլ պետք չի։
Կարդացեք նաև
Հետեւաբար, սիրելի հայեր, ավագանու ընտրությունները դիտարկեք որպես կենաց ու մահի կռիվ սրանց դեմ։ Եվ հավատացեք․ Երեւանը իր բնակչության թվով եւ պետական կառույցներով, որոնք այսօր բռնազավթված են սրանց կողմից, ահռելի գործիք է։ Եվ եթե մենք կարողանում ենք սրանց զրկել այս գործիքից, մենք գործի մեծ մասն անում ենք, որից հետո արդեն կարող ենք անցնել մեր մյուս տարածքների ազատագրմանը։ Հավատացեք, որ առաջինը պետք է մաքրել Երեւանը, որպեսզի կարողանանք փրկել ողջ Հայաստանն ու Արցախը։ Գնացեք ձեր ապագայի, ձեր կյանքի իրավունքի ընտրությանը»,-ասաց տիկին Մելիքյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ