Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կարմիր խաչի ընկերությունը կանխիկ աջակցություն է տրամադրել Տավուշում և Լոռիում կարկուտից առավել տուժած անձանց

Օգոստոս 28,2023 18:14

Օգոստոսի 25-ին՝  հունիսի 15-ին տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով Տավուշի և Լոռու մարզերի առավել տուժած 2268 անձ (Տավուշից՝ 427 և Լոռուց՝ 1796)՝ 428 ընտանիք, Հայկական կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից ստացել է կանխիկ աջակցություն՝ աղետի հետևանքները փոքր ինչ մեղմելու նպատակով։ Յուրաքանչյուր անձի «Հայփոստի» միջոցով տրամադրվել է 38 000 ՀՀ դրամ, ընդհանուր առմամբ  փոխանցվել է՝  86 184 000 ՀՀ դրամ։

Հայկական կարմիր խաչի ընկերությանը մարդասիրական աջակցության համար ֆինանսական միջոցները տրամադրել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդը։

ՀԿԽԸ-ն առավել տուժած ընտանիքների կարիքների անհատական գնահատում և ցուցակների վերջնական ճշգրտում իրականացրել է Տավուշի և Լոռու մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների  հետ սերտ համագործակցությամբ։

Կանխիկ աջակցությունը տրամադրվել է բերքի 75-ից 100 տոկոսը և տնային կենդանիներ կորցրած, բնակելի հատվածներն ակնհայտ վնասված տնտեսություններին՝ հետևյալ չափանիշներին համապատասխան․

  • Հինգից ավելի անդամից բաղկացած, այդ թվում՝ մինչև 18 տարեկան երկու կամ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին,
  • Հինգից ավելի անդամից բաղկացած, այդ թվում՝ երկու կամ ավելի հաշմանդամություն ունեցող անդամներով ընտանիքներին,
  • Մինչև 18 տարեկան միակողմանի ծնողազուրկ երկու կամ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին
  • Մինչև 18 տարեկան երեք կամ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներ
  • Միայն տարեցներից՝ 65 և բարձր տարիքի մարդկանցից, բաղկացած ընտանիքներին
  • Ընտանիքներին, որոնց եկամտի միակ աղբյուրը վնասված գյուղատնտեսական միջոցներն էին։

Հայկական կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է  Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։

Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 103 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդների հիմնախնդիրներին արձագանք, մարդասիրական արժեքների տարածում և այլն:

ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031