Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ պատրաստվում է այս շաբաթ բանակցություններ վարել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ և հանդես գալ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում նոր դիվանագիտական նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այս շաբաթ ես բանակցություններ կվարեմ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ: Մենք կպահանջենք Լաչինի մարդասիրական միջանցքի շուրջ [պայմանավորվածությունների] պահպանում, ինչպես նաև հանդես կգանք միջազգային թատերաբեմում նոր դիվանագիտական նախաձեռնությամբ, որպեսզի ուժեղացնենք ճնշումը»,- ասել է Մակրոնը՝ ելույթ ունենալով դեսպանների ամենամյա մամուլի ասուլիսում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ