«Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր ճանապարհից առևանգված 3 տղաները ոչ միայն հայ են, այլև ՀՀ քաղաքացի են։ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրերով։
Առևանգումը, ինչքանով հասկանում եմ, տեղի է ունեցել ռուս զինվորականների ներկայությամբ, որոնք չեն խոչընդոտել դրան։
Նայեցի ՀՀ ԱԳՆ կայքում. 2+ ժամ է անցել, դեռ որևէ հայտարարություն չկա։ ՌԴ դեսպանն էլ կանչված չի ԱԳՆ բացատրություններ տալու համար։ Կարծես թե ինֆո չկա նաև, որ Նիկոլը զանգած լինի Պուտինին (ես որ չգտա)։
Կարդացեք նաև
Կրկնում եմ. ադրբեջանցիներն առևանգել են ՀՀ 3 քաղաքացիների։
* * *
Համեմատելու համար ինֆո փնտրեցի ԱԳՆ կայքում Վագիֆ Խաչատրյանի մասին (ով, բնականաբար, նույնպես ՀՀ քաղաքացի է)։ Ընդամենը մեկ անատամ ու անհասցե հայտարարություն գտա (գուցե վատ եմ փնտրել, չգիտեմ), որտեղ բառ անգամ չի ասվում այն մասին, որ Վագիֆը ՀՀ քաղաքացի է և ՀՀ-ն պարտավոր է նրան տեր կանգնել։
* * *
Այս ամենից եզրակացնում եմ, որ Նիկոլն էլ, Արայիկն էլ արդեն տեղյակ են (ավելի հավանական եմ համարում, որ պայմանավորվածություն ունեն Բաքվի հետ), որ ադրբեջանցիները ում կուզեն, կարող են անցակետից տանել։
Հ.Գ. Վստահ եմ, որ քանզի այս դեպքում ռուսներն են մեղավոր, որ չեն խոչընդոտել, մերձիշխանական շրջանակներից աղմուկը մի քիչ ավելի բարձր կլինի, բայց մեծ հաշվով, այդ աղմուկը ուղղակի կօգտագործեն ժողովրդի «գոլորշին բաց թողելու» համար։
Ռուսներին ուղղված որևէ իրական предъява չեմ ակնկալում, քանի որ, ինչպես նշեցի, կարծում եմ, որ Նիկոլ-Ալիև համաձայնություն արդեն կա, որ արցախցիներին ՀՀ քաղաքացիներ այլևս չեն համարում։
Հ.Հ.Գ. Ավելի կարճ. դատելով իրադարձություններից Նիկոլն ապօրինաբար սկսել է Արցախի հայերին ՀՀ քաղաքացիությունից զրկելու գաղտնի գործընթացը։