Հայաստանում ճանապարհա-տրանսպորտային պատահարները, առավել ևս, մահվան ելքով, հայտնվել են ամենաբարձր նիշի վրա։ Ցավոք, ավտովթարներից ավելի շատ մարդ է զոհվում, քան՝ ռազմական կոնֆլիկտների ժամանակ։
Ու եթե այդ ամենի մեղավոր պետք է հանեն ոստիկանության աշխատողներին, ապա վերջիններս կհայտնվեն քավության նոխազի կարգավիճակում։
Անհրաժեշտ է.
Դպրոցական ծրագրում որպես պարտադիր ուսուցում ներառել ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցումն ու բարեվարքության կանոնների իմացությունը։
Կարդացեք նաև
Օրինակ, թե ինչու չի կարելի անչափահասներին մեքենա վարել, առանց ամրագոտու չերթևեկել, մեքենայի միջից սիգարետի «բիչոկ» դուրս չնետել և այլն։ Ինչպես նաև սովորեցնել, որ կանոնների խախտումներ թույլ տալով՝ խախտում ես դիմացինիդ իրավունքները, ով ունի իրավունք՝ ենթարկելու քեզ հանրային պարսավանքի։
Հարյուրապատկել խմած, ուռած, ծակված, արագության գերազանցմամբ մեքենա վարելու համար նախատեսված ֆինանսական պատասխանատվությունը, իսկ անվճարունակների համար նախատեսել մեկամսյա հարկադիր աշխատանք՝ ճանապարհներն ավլելու։
Անհապաղ Հայաստան ներկրել և ոստիկանական համապատասխան ծառայությանը փոխանցել նարկոշ վարորդներին հայտնաբերող սարքավորումներ։
Նման վիրահատական գործողությունների բացակայության պայմաններում ճանապարհային աղետի հետևանքը լինելու է ոչ պակաս, քան պատերազմի հետևանքը։
Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ,
փաստաբան