Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության թեկնածուն Արցախի հիմնահարցի հետ կապված ասելիք չունի, խուսափում է այդ հարցերից. Տիգրան Սահակյան

Օգոստոս 28,2023 16:08

«Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Տիգրան Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը

Փախուստ Արցախի հարցից

Հայաստանի կեսից ավելին կառավարելու հավակնություն ունեցող իշխանության թեկնածուն երկրի ու ժողովրդի թիվ մեկ` Արցախի հիմնահարցի հետ կապված ասելիք չունի, խուսափում է այդ հարցերից։

Ո՞նց բացատրենք այդ տեսակ մարդկանց, որ ընտրովի յուրաքանչյուր պաշտոն, հատկապես, եթե այդ պաշտոնում պետք է ընտրվի քաղաքական կուսակցության ներկայացուցիչ, առաջին հերթին քաղաքական է։ Երևանի քաղաքապետի պաշտոնը առաջին հերթին քաղաքական պաշտոն է, հետո նոր մենեջերի։

Նույնիսկ, եթե շատ դժվար է սեփական տեսակետն ունենալ Արցախի հարցի հետ կապված, գոնե կարելի է անգիր սովորել ու արտասանել սեփական կուսակցության դիրքորոշումը։

Չնայած, մյուս կողմից էլ հասկանում եմ, շատ ավելի դժվար է արտաբերել մի դիրքորոշում, որը միայն մի բանի մասին է` Արցախը Ադրբեջան է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031