Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ Հայաստանը սկսում է բանակցել ալիևյան էդ հայեցակարգը, ինքն արդեն ՀՀ տարածքն ընդունում է որպես վիճելի տարածք. Սուրեն Սահակյան

Օգոստոս 28,2023 16:45

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի նախկին քարտուղար Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը

Երբ մարդկանց պատմում ես «Արևմտյան Ադրբեջանի» ալիևյան հայեցակարգի մասին, չեն ուզում հավատալ։ Կեսն ասում են դե Նիկոլը Հայաստանում ադրբեջանցիների էդքան իրավունքներ տվող թղթի տակ չի ստորագրի կամ եթե ստորագրի, ադրբեջանցիք չեն գա Հայաստանում ապրելու։

Բայց հարցը նույնիսկ դա չի։ Երբ Հայաստանը սկսում է բանակցել ալիևյան էդ հայեցակարգը, ինքն արդեն Հայաստանի Հանրապետության տարածքը ընդունում է որպես վիճելի տարածք։ Արդեն կապ չունի՝ ադրբեջանցիք կգան, չեն գա։ Կապ ունի էն, որ Հայաստանը բանակցում է փաստաթուղթ, որի առանցքն ադրբեջանական նարատիվն է, թե հայերը իրենց պատմական հայրենիքից ցեղասպանությամբ, էթնիկ զտումներով իրենց քշել են։ Իսկ Հայաստանը դա էս պահին բանակցում է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031