Ադրբեջանական Trend գործակալությունը հայտնում է, որ Լաչինի միջանցքի անցակետում ձերբակալել են երեք հայ երիտասարդի: Ավելի վաղ հայկական կողմը հայտնել էր, որ 2001թ. ծնված Ալեն Նելսոնի Սարգսյանն առևանգվել է, ևս մեկ երիտասարդի հարցաքննում են:
Ըստ ադրբեջանական մամուլի՝ ձերբակալված ֆուտբոլիստ երիտասարդների սոցցանցերում տեսանյութեր կան, որոնցում երևում է՝ ինչպես են նրանք 2021 թվականին «վիրավորական գործողություններ իրականացնում Ադրբեջանի պետական դրոշի նկատմամբ»:
Դեպքի առիթով հարուցվել էր քրեական գործ Ադրբեջանի քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասսայական, սոցիալական և կրոնական թշնամանքի և ատելության սերմանում, Ադրբեջանի պետական գերբի և պետական դրոշի նկատմամբ վիրավորական գործողությունների իրականացում:
Trend-ը գրում է, որ ադրբեջանական կողմը բազմիցս «մարդասիրական հայտարարություններ է արել այն մասին, որ իրավախախտումներ արած հայերին կարող է ներում շնորհվել»: Ըստ գործակալության՝ ենթադրվում է, որ Ադրբեջանը «հերթական անգամ մարդասիրական մոտեցում կցուցաբերի, և հաշվի առնելով, որ ձերբակալվածները երիտասարդ են և մարզիկներ են, նրանց կենթարկեն վարչական պատասխանատվության»:
Կարդացեք նաև
«Ամեն դեպքում Ադրբեջանի տարածքում ապրող մարդիկ, որոնք պղծել են Ադրբեջանի դրոշը և ատելություն և թշնամանք են տածում ադրբեջանցիների նկատմամբ, պետք է արտաքսվեն Հայաստան»,- գրել է գործակալությունը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ