Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խոզանների և չորացած տերևների այրումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ

Օգոստոս 28,2023 15:28

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության վարչության պետ Սաղաթել Պետրոսյանը խոսել են գյուղատնտեսական աշխատանքների նպատակով չոր տերևների և խոզանների այրման բացասական հետևանքների մասին։

🟧 Հրդեհները կարող են ոչնչացնել բնակմիջավայրերը, ներառյալ անտառները, առանձին էկոհամակարգերը` խոտածածկ և ջրաճահճային տարածքները: Սա հանգեցնում է տարբեր բույսերի և կենդանիների տեսակների համար կարևոր ապաստարանների և բնադրավայրերի կորստի:

🟧 Հրդեհները կարող են առաջացնել հողի էրոզիա և դեգրադացիա, ինչը ազդում է սննդանյութերի պարունակության և հողի կառուցվածքի վրա: Սա կարող է ազդել բույսերի վերականգնման և էկոհամակարգի ընդհանուր առողջության վրա: Վատթարանում է հողի օրգանական կազմը, ոչնչանում է հողային կենսաբազմազանությունը՝ հողին բարձր որակական հատկանիշներ հաղորդող անհրաժեշտ և կարևոր միկրոօրգանիզմները, նվազում է հողի խոնավությունը, նվազում է դրա բերրիությունը։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031