Դալմայի այգիների շուրջ 200 հա տարածքում կստեղծվի նոր անտառպուրակ: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ այգին կունենա անտառային գոտի, մարզահրապարակներ, խաղահրապարակներ ու ջրային ավազան:
***
Երևանի կենդանաբանական այգու տարածքը 30-40%-ով կընդլայնվի. կօգտագործվեն հաշվեկշռում առկա հարակից գոտիները:
***
Քաղաքացիներն առցանց քարտեզների միջոցով հնարավորություն կունենան տեղեկատվություն ստանալ հասարակական տրանսպորտի տեղադիրքի վերաբերյալ: Անհրաժեշտ սարքերն արդեն մատակարարված են, տեղադրումը՝ երթուղիներում սկսված:
***
Էրեբունու Մուշական թաղամասում ընթացքի մեջ են 5 կմ երկարությամբ կոյուղատար համակարգի կառուցման աշխատանքները: Շուրջ 1600 բնակչություն ունեցող թաղամասը կոյուղի երբևէ չի ունեցել:
***
Երևանի քաղաքապետարանի զանգերի սպասարկման և աջակցման բաժնում շուտով կներդվի եռալեզու համակարգ՝ օտարազգի քաղաքացիներին ևս սպասարկելու համար: Փորձարկումից հետո կգործարկվի նաև բջջային հատուկ հավելված, որով կառաջնորդվեն արագ արձագանքման աշխատանքային խմբերը:
Երևանի քաղաքապետարան