Լրահոս
Օրվա լրահոսը

1 կգ-ից ավելի «հաշիշ»՝ միջազգային սուրհանդակային առաքանուց

Օգոստոս 28,2023 15:02

ՀՀ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը:

Օրերս  «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոն-բաժնի հատուկ վարժեցված շունը, մաքսային զննման ընթացքում, ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանու նկատմամբ դրսևորել է թմրամիջոցի հայտնաբերման վարքագիծ: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեսչական  և ՊԵԿ Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն վարչության բացթողնման բաժինների աշխատակիցները համատեղ  մաքսային զննման են ենթարկել վերոնշյալ միջազգային սուրհանդակային առաքանին: Արդյունքում, բացի անձնական օգտագործման առարկաներից առկա է եղել թեյի 4 տուփ, որոնցից յուրաքանչյուրի մեջ թեյին միախառնված հայտնաբերվել է ընդհանուր՝ 1170 գրամ քաշով «հաշիշ» տեսակի թմրամիջոց:

Հիշյալ դեպքով Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկվել են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այդ թվում՝ «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որի շրջանակում «հաշիշ» տեսակի թմրամիջոցի  փոխարինված զանգվածներով առաքանին ստանալուց հետո, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում իր տան մոտակայքից  ձերբակալվել և  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն  է տեղափոխվել ՀՀ քաղաքացի Ա․Ղ․-ն: Վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, այնուհետև տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն:

Անձնական խուզարկության արդյունքում, բացի այլ առարկաներից, տվյալ քաղաքացու մոտից հայտնաբերվել է «ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված և հոգեմետ նյութի պարունակությամբ սպիտակ փոշենման զանգված: Այս ամենը,  ինչպես նաև հայտնաբերված այլ առարկաները, փաթեթավորված և կնքված` կազմված նյութերի հետ միասին տրամադրվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են՝ հիշյալ դեպքին առնչվող անձանց շրջանակը պարզելու նպատակով։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031