Շուշիի «Վարանդա» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար, Համազգային հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության ատենապետ Զաքար Քեշիշյանը և կինը` Կամիլան, միացել են Արցախի խաղաղության փառատոնին։
Զաքար Քեշիշյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Կամիլային եւ իմ մասնակցութիւնս՝ «Արցախի խաղաղութեան փառատօն» առցանց փառատօնին, որ կազմակերպուած է շրջափակման այս օրերուն, ականաւոր երաժիշտներու մասնակցութեամբ։ «Ազատութիւ՜ն եղբարց մերոց գերելոց»…»։