Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հայտարարություն է տարածել Արցախում հումանիտար իրավիճակի և մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ.
«Ես շարունակում եմ լրջորեն մտահոգված մնալ 2022թ. դեկտեմբերից Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի փակումից հետո Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար և բնակչության մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի կապակցությամբ:
Չնայած իմ և բազմաթիվ այլ միջազգային շահագրգիռ կողմերի կոչերին, հաղորդվում է, որ մարդկանց տեղաշարժի երկարատև խափանումների, սննդի մատակարարումների և շտապ բժշկական օգնության հասանելիության պատճառով մարդասիրական և մարդու իրավունքների իրավիճակը տարածաշրջանում ավելի է վատթարացել՝ ազդելով հատկապես առավել խոցելի խավերի վրա: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), որն այս պահին Լաչինի միջանցքում գործող միակ միջազգային մարդասիրական կազմակերպությունն է, նշել է, որ բնակչությունը բախվում է կյանք փրկող դեղամիջոցների և առաջին անհրաժեշտության իրերի բացակայության։
Համապատասխան շահագրգիռ կողմերը պետք է անհապաղ լուծում գտնեն՝ խուսափելու համար տեղի բնակչության շատ վտանգավոր իրավիճակի հետագա վատթարացումից և երաշխավորեն անվտանգ և ազատ անցում նրանց համար, ովքեր տրամադրում են մարդասիրական օգնություն և ապահովում են մարդու իրավունքների պաշտպանություն։ Ինչպես նշված է իմ 2021թ. Հուշագրում, Հայաստանի և Ադրբեջանի կողմից պետք է ջանքեր գործադրվեն հաշտեցման ճանապարհով առաջ շարժվելու և բոլոր մարդկանց համար կայուն խաղաղություն ապահովելու համար։
Կարդացեք նաև
Ես հաստատում եմ իմ հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ աշխատել բոլոր համապատասխան շահագրգիռ կողմերի հետ և մեկնել Լեռնային Ղարաբաղ՝ օգնելու հաղթահարելու մարդու իրավունքների առկա մարտահրավերները»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ