Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի ֆեյսբուքյան գրառումը
Առաջարկ իրավասու և պատասխանատու մարմիներին ու նրանց ղեկավարներին:
Ինչպե՞ս կարգավորել հացի հերթերը Ստեփանակերտում և մարդկանց վերադարձնել թեկուզ և ծանր, լի դժվարություններով, բայց իրավիճակին համահունչ բնականոն ապրելակերպի…
Կարծում եմ Ստեփանակերտի բնակչության 50-60 %-ն ի վիճակի է տնային պայմաներում հաց պատրաստելու (թխելու), ըստ այդմ կարծում եմ պետք է շտապ մտցնել հացի կտրոնային համակարգ, և նույն կտրոնով բաց թողնել, և պատրաստի հացը և այդ հացին համապատասխան քանակությամբ հաց պատրաստելու բաղադրիչներ՝ (ինգրեդիենտներ՝ ալյուր, աղ, խմորիչներ և այլն), որպեսզի մարդիկ կարողանան տնային պայմաներում պատրաստեն (թխեն) հանապազօրյա հացը: