Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախից օգնության SOS ազդանշան է հնչում, իսկ հայաստանյան իշխանություններն այդ ազդանշանը փորձում են խլացնել համերգներով. Տիգրան Աբրահամյան

Օգոստոս 28,2023 13:04

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախի իշխանությունը` պետնախարարի մակարդակով, մի քանի օր առաջ դիմել է Հայաստանի կառավարությանը` Արցախում ստեղծված ծանր իրավիճակում քաղաքական, անվտանգային, իրավական, տնտեսական, սոցիալական և հոգեբանական միջամտություն ապահովելու համար:

Չնայած այն հանգամանքին, որ վերջին շրջանում Արցախի խնդիրը հիմնականում հումանիտար ծանր իրավիճակի շրջանակներում է քննարկվում, սակայն դա քաղաքական, անվտանգային խնդիրների չկարգավորման հետևանք է:

Հայաստանի իշխանությունն իր` Արցախի հանձնողական քաղաքականությունը արդարացնելու համար, սիրում է վիճակագրական թվեր ներկայացնել այն մասին, թե ինչ աջակցման ծրագրեր է իրականացնում:

Բայց խնդիրը, ինչպես արդեն Արցախից են հրապարակային հնչեցնում, զուտ սոցիալական հարցերը չեն, այլ այն, որ Հայաստանի իշխանությունն Արցախի հարցում թուրք-ադրբեջանական դաշինքին համահունչ է գործում:

Փաշինյանական վարչակարգը նախ հետ կանգնեց Արցախի քաղաքական և անվտանգային հարցերին տեր լինելուց, ապա հրապարակային հայտարարեց, որ պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, ինչով կանաչ լույս վառեց Արցախի տոտալ շրջափակման և արցախցիների ֆիզիկական գոյության համար:

Արցախից օգնության SOS ազդանշան է հնչում, իսկ հայաստանյան իշխանություններն այդ ազդանշանը փորձում են խլացնել համերգներով և փառատոններով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031