Օրերս հրատարակվեց Հայոց գորգագործական մշակույթին նվիրված՝ «Հայոց ազգագրության թանգարանի Վիշապագորգերը. Մասյացոտն» աշխատությունը:
Գրքի համահեղինակներն են՝ Կարեն Փահլեվանյանը, Սվետլանա Պողոսյանն ու «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետ, գորգագետ, պ.գ.թ. Աշխունջ Պողոսյանը:
Աշխատությունը կազմվել է «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի Հայոց ազգագրության թանգարանի գորգերի հավաքածուի հիման վրա և աշխարհում արևելյան գորգերի ուսումնասիրության բնագավառում առկա զարգացման միտումների հաշվառմամբ, առաջին անգամ ներկայացված են Վիշապագորգերի «Մասյացոտն» տիպի ծագումնաբանության, էթնիկական պատկանելության, գեղազարդման համակարգերի և տեխնիկատեխնոլոգիական առանձնահատկությունների հետ կապված հարցերը:
Առանձին ուշադրություն է դարձվել «Մասյացոտն» տիպի գորգերի աշխարհում հայտնի այլ անվանումների պատճառով ի հայտ եկած հակասությունների և շփոթի հստակեցմանը:
Կարդացեք նաև
Փորձագիտական կենտրոն