Այս երկուշաբթի՝ օգոստոսի 28-ին կրկին չկայացավ Երեւան-Կապան օդային չվերթը։ Ըստ մեր աղբյուրների, չվերթը հետաձգվեց եղանակային պայմանների պատճառով։ «Զվարթնոց» օդանավակայանից ինքնաթիռը օդ էր բարձրացել, բայց հետո տեսանելիություն չլինելու պատճառով վերադարձել «Զվարթնոց»։
Ի դեպ, նախատեսվում էր, որ այսօրվա չվերթով Կապանից Երեւան պիտի գնար երկօրյա այցով Սյունիքում գտնվող վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Սակայն նա, ըստ մեր աղբյուրների, առավոտյան շուտ Երեւան է ճանապարհվել ավտոմեքենայով։
Նշենք նաեւ, որ Aravot.am-ի աղբյուրներով՝ Երեւան-Կապան եւ Կապան-Երեւան ուղղություններով օգոստոսի 28-ի չվերթների բոլոր տոմսերը սպառվել էին։
Ըստ որոշ տեղեկությունների՝ այսօր առավոտյան, Կապանի «Սյունիք» օդանավակայանի մոտակայքից լսվել են ավտոմատի կրակահերթեր, սակայն պարզ չի՝ արդյոք կրկին թիրախավորվել էր օդանավակայանը։ Սակայն այս տեղեկությունը դեռեւս պատկան կառույցների կողմից չի հաստատվում։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ