Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի գլխավորած պատվիրակությանը, որը Բաքվում է պաշտոնական այցով: Այս մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում Հասանովն ասել է, որ ռազմական գործակցությունն Ադրբեջանի և Թուրքիայի միջև գտնվում է բարձր մակարդակում: Նա նաև կարևորել է այդ ուղղությամբ «աճող տեմպերով շարունակվող աշխատանքը»:
Իր հերթին Գյուլերը կարևորել է դաշնակցային կապը երկու երկրների միջև, որը հիմնված է եղբայրական և բարեկամական հարաբերությունների վրա:
Հանդիպմանը քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում գործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ