Այսօր՝ օգոստոսի 27-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր ուղի գյուղով անցնող ջրատարի մեջ ավտմեքենա է ընկել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Վեդիի թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Փրկարարներնն ու քաղաքացիները ջրատարում կողաշրջված Mercedes մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 3 դի:
Կարդացեք նաև
Արարատի ոստիկաններն ու Վեդու քննչական բաժնի քննիչները պարզել են, որ մահացածներն են Արարատի մարզի Նոր կյանք գյուղի բնակիչներ, 15-ամյա Սպարտակ Շ․-ն, 15-ամյա Էրիկ Ղ․-ն և 13-ամյա Վիտալի Ս․-ն։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում