Ամերիկահայերը ակցիա են կազմակերպել ԱՄՆ-ի ամենահարուստ թաղամասերից մեկում, որտեղ ապրում է նաև հայազգի հեռուստաաստղ Քիմ Քադաշյանը:
Ակցիայից տեսանյութ է տարածել է ԱՄՆ-ում հայ համայնքի ներկայացուցիչ Կարեն Վարդանյանը՝ նշելով․ «Մենք հորդորում ենք Քիմ Քարդաշյանին, որպեսզի նա խոսի և իր օտար ազգի հայտնի ընկերներին հորդորի, որ խոսեն Արցախի բլոկադայի մասին: 120000 արցախցիներ այսօր մատնված են սովի, իսկ աշխարհը լուռ է»: