Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Բնակիչները ողջ շենքի ձեղնահարկի համար անցել են բոլոր իրավական գործընթացներն ու ստացել օրինական շինարարության թույլտվություն և սկսել շինարարությունը։ Երևանի բացառիկ դեպքերից է, որ ձեղնահարկի (մանսարդի) համար ունեն ամբողջական շենքի ճարտարապետությունը չաղավաղող (այդ շենքի դեպքում նույնիսկ միգուցե արժեք տվող) լուծում։
Ինչ որ մի օր նախընտրական (հասկանալ պոպուլիստական) նկատառումներով ասում են ուժը կորցրած ենք համարում արդեն մոտ 30%-ով իրականացված շինարարության թույլտվությունը։ Հիմա մի քանի օր է` քաղաքի կենտրոնում քաղաքապետարանի աշխատակիցների անմիջական մասնակցությամբ ապամոնտաժում են շենքի մետաղական կոնստրուկցիաները` շատ թանկ տեխնիկայի ներգրավմամբ։
Հիմա հարցեր.
Կարդացեք նաև
Ա. Ո՞վ է վճարում այդ պոպուլիստական քայլի շրջանակում ապամոնտաժման համար։
Բ. Ո՞վ է փոխհատուցելու բնակիչների արդեն ծախսած գումարները։
Գ. Ո՞վ է ծածկելու ժամանակին օրենքով թույլատրված տանիքի վերակառուցման համար։
(Ենթադրում եմ շատ կոպիտ հաշվարկով խոսքը մոտ 100 հազար դոլարը գերազանցող գումարի մասին է:)
Բնականաբար համայնքը, այսինքն՝ մենք։
Իսկ կլինի ՔՊ նախընտրական ֆոնդից վճարեք դա կամ գոնե արդեն ըստ օդում կախված լուրերի շոշափելի հարստություն դիզած փոխքաղաքապետը (կամ ընտանիքի մեկ այլ բարի անդամ):
Ձե՞ռ են առնում ոնց որ…