Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի ընտրությունները կարող են դառնալ այս իշխանություններին զսպող գործոն, եթե իշխանությունը պարտվի․ Տիգրան Սահակյան

Օգոստոս 27,2023 16:50

«Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Տիգրան Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը

Ժողովրդի վետոն պետք է հուժկու լինի:

Այն, որ այս ընտրություններն ըստ էության պետք է քաղաքական լինեին, պարզ էր բոլորին ի սկզբանե։ Հարցը մեր երկրի, մեր ազգային շահերի, մեր անվտանգության, մեր զարգացման ընթացքի, աշխարհում մեր տեղի ու դերի հետ է ուղիղ կապված, և դա ամենևին չափազանցություն չէ։

Աղետաբեր այս ընթացքը պետք է կասեցվի։ Ժողովուրդն իր վետոն (արգելանքը) պետք է դնի այս իշխանությունների վարած պարտվողական ու զիջողական գործունեության, որն ամեն անգամ հիմնավորվում է ժողովրդի կողմից ընտրված լինելու հանգամանքով։

Երևանի ընտրությունները, որ համապետական ընտրություններին հավասար են, կարող է դառնալ այս իշխանություններին զսպող գործոն, եթե իշխանությունը պարտվի։ Այլեւս երբեք Նիկոլ Փաշինյանը, կամ որևէ մեկն այդ կուսակցությունից չի կարող շահարկել ժողովրդի աջակցությունն ունենալը։ Սա կկասեցնի մեր երկրի, Արցախի, մեր ժողովրդի շահերին դեմ որևէ փաստաթղթի ստորագրումը։

Այս ընտրություններին ոչ միայն պետք է գրանցվի ընտրողների բարձր մասնակցություն, այլ առաջին անգամ Հայաստանում գործող իշխանությունը պետք է պարտություն կրի մայրաքաղաքում։

Ճիշտ է ուշ-ուշ, բայց մեր ժողովուրդը պատժել գիտի, ու սա ոչ ոք չպետք է մոռանա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031