Արցախցի Դավիթ Մինասյանը, որը սոցցանցում նմանակում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, կրկին բերման է ենթարկվել ոստիկանություն:
Ինչպես հայտնել են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, քաղաքացիները խախտել են օրենքով սահմանված կարգը, կազմակեպել և անցկացրել են հավաք։
Oգոստոսի 26-ին ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ ժամը 18:00-ի սահմաններում Վերածննդի հրապարակում Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Դ.Մ.-ն (ծնված 1989թ.) և Խ.Հ.-ն (ծնված 1991թ.), Արցախի Հանրապետության նախագահի կողմից հայտարարված ռազմական դրության պայմաններում, օրենքով (հոդված` 235) սահմանված կարգի խախտմամբ, դիտավորությամբ կազմակերպել և անցկացրել են հավաք:
Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության քաղաքային վարչություն:
Փաստի առթիվ Ստեփանակերտ քաղաքի վարչությունում նախապատրաստվում են նյութեր։