«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանին այսօր Ավան վարչական շրջանում Սվետա Մակարյան անունով մի կին դիմավորեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանից դժգոհելով:
«Անցյալ տարիներին մենք էսպիսի ղեկավար չենք ունեցել: Ինչ ասեմ, աշխարհի ամենավատ մարդը Փաշինյանն է, որ մեր երկիրը հասցրեց էս վիճակին: Բոլորիս անդորրը, հոգեկանը խանգարեց: Ես տունս կորցրի իր պատճառով: Տղաս աշխատանքը կորցրեց, քաղաքապետարանում էր աշխատում, ընտանիքը քայքայեց դրա պատճառով: Ես էլ աշխատանքս, ամեն ինչ կորցրի: Նախագահի աշխատակազմում էի աշխատում: Առաջին նախագահի օրվանից աշխատել եմ մինչեւ Արմեն Սարգսյանի օրոք, բայց կորցրի աշխատանքս, որովհետեւ պետք է իմքայլական լինեինք, որ մեզ էլ տեղ տային»,- դժգոհեց Սվետա Մակարյանը:
Նա ասաց, որ միշտ պայքարել է Փաշինյանի դեմ ու շարունակելու է պայքարել. «Սրան տանել չեմ կարողանում, որովհետեւ իմ նախնիները մազապուրծ են եղել Եղեռնից, իմ տատիկը, պապիկը, էսօրվա օրով թուրքը գա, մեզ իշխի՞, էսքան հողեր հանձնե՞նք»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ