ArmLur.am – «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, այսօր շարունակել է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը:
ArmLur.am-ի թղթակիցը նկատում է, որ այսօր քարոզարշավին ներկա էր նաև Թալինի ՋՕԸ պետ Սուրեն Թորոսյանը, որն ունի մեղադրյալի կարգավիճակ:
Հիշեցնենք, որ խոսքն այն անձնավորության մասին է, որն այս տարվա հունիսի 7-ին Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում բնակավայրի բնակիչ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ 24-ամյա Ա.Ս.-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք: