Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյանի վերջին մեկ տարվա «ասիք, չարիք»-ներին եթե սկսեմ անդրադառնալ, քարոզարշավը չի հերիքի. Մեսրոպ Առաքելյան

Օգոստոս 26,2023 22:05

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը

Ասիք-չարիքի իշխանություն․ Տիգրան Ավինյանի վերջին մեկ տարվա «ասիք, չարիք»-ներին եթե սկսեմ անդրադառնալ, քարոզարշավը չի հերիքի։
Բայց ամեն դեպքում, «չարիք»-ներից մի քանիսին անդրադառնամ։

Դեռևս այս տարվա հունվարին Ավինյանը ավետել էր, որ Նորք Մարաշում կառուցելու է երկու ճանապարհ՝ Մյասնիկյան պողոտայից դեպի Նոր-Նորք և Մարաշից դեպի Սարալանջ։

Առաջինը պետք է ավարտվեր այս տարի, երկրորդը՝ հունիսին։
Ի դեպ, առաջին՝ 2,4 կմ ճանապարհի 2,2 կմ-ը մի քանի տասնամյակ է՝ կա, պետք է ասֆալտապատեն 200 մետր հատված։
Էլ չեմ խոսում այդ ճանապարհների անարդյունավետության մասին, որոնք ավելացնելու են խցանումները Սարալանջի փողոցում և բնակելի տների մոտ, որտեղ որոշ հատվածներում ճանապարհի լայնությունը մեկ մեքենայի համար է։

Եվ ահա, Ավինյանը իր նախընտրական ծրագրում հիմա էլ ասում է, որ այդ ճանապարհները կսարքեն՝ մեկը՝ 2024-2025 թթ․ և մյուսն էլ՝ այս տարեվերջ։
Սրանք մի պարզ օրինակ են անարդյունավետ, ոչ պրոֆեսիանալ, մեծ-մեծ խոսացող իշխանությունների մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031