Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուտ է»․ Տիգրան Ավինյանը հերքում է, թե ոստիկանները մարդկանց կոնտակտները հավաքագրում ու փոխանցում են ՔՊ-ի շտաբին

Օգոստոս 26,2023 16:08

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Մայր Հայաստան» դաշինքի ավագանու անդամի թեկնածու Մեսրոպ Մանուկյանի գրառմանը, ըստ որի՝ նախընտրական շրջանում թաղային ոստիկանն այցելել է մարդկանց բնակարաններ եւ հարցրել գրանցված բնակիչների մասին, թե ովքե՞ր են ՀՀ-ում, իսկ ովքե՞ր՝ ոչ։ Ըստ Մեսրոպ Մանուկյանի՝ ոստիկանական համազգեստի ներքո հավաքագրում են մարդկանց կոնտակտները ու փոխանցում ՔՊ-ի շտաբին։ Տիգրան Ավինյանն ի պատասխան այսօր ասաց․ «Սուտ է»։

Ավինյանն ասաց, որ քարոզարշավի ընթացքը գնահատում է շատ դրական։ «Մեզ բոլոր վարչական շրջաններում շատ դրական են ընդունում։ Եվ իրականում կարծում եմ՝ դա շատ տրամաբանական է, որովհետեւ այդ մարդիկ վերջին շրջանում մեզ տեսել են իրենց բակերում, տեսել են իրենց պահանջները լսելիս եւ տեսնում են այն աշխատանքը, որը մենք իրականացնում ենք իրենց պահանջով։ Որքան էլ դա ձեզ դուր չգա, մենք արել ենք»,- հավելեց նա։

Անդրադառնալով հարցին, որ Երեւանի ավագանու այս ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը հայտարարում են, որ սա նաեւ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց պետք է լինի, Տիգրան Ավինյանն ասաց․ «Բոլոր ընտրությունները քաղաքական են, բայց բոլոր ընտրություններն ամեն մեկն առանձին իրենց նպատակն ունեն։ Հետեւաբար, Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում են այն ուժերը, ովքեր ուզում են Երեւանի քաղաքապետարանի միջոցներով երեւանցիների համար Երեւանն ավելի լավը դարձնել։ Երեւանի ավագանու ընտրությունները Երեւան քաղաքի մասին են, երեւանցիների մասին են, մեր բակերի մասին են, մանկապարտեզների մասին են, պոլիկլինիկաների մասին են, մեր քաղաքում ապրող մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելու մասին են»։

Հարցին, թե Արցախի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի, համաձա՞յն է, որպեսզի Արցախը լինի Ադրբեջանի կազմում, Ավինյանը պատասխանեց․ «Նորից հիշեցնում եմ Երեւանի ավագանու ընտրություններն են, Երեւան քաղաքի հետ կապված, մանկապարտեզների հետ կապված, այգիների հետ կապված։ Կարող ենք Ռուսաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների քննարկում էլ ունենալ, բայց սա այս ընտրությունների հետ կապ չունի»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031