Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան (լուսանկարում) Բաքվում ընդունել է Բելգիայի արտգործնախարար Լաջա Հաբիբին:
Trend-ի տարածած տեղեկության համաձայն՝ Գաֆարովան մի շարք մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին, ինչպես նաև սուր քննադատության է ենթարկել Բելգիայի խորհրդարանին «վերջին երեք տարում Ադրբեջանի նկատմամբ ընդունած միակողմանի և կանխակալ բանաձևերի համար»: Նա նաև ասել է, որ բելգիացի խորհրդարանականների այցը միայն Հայաստան խախտում է տարածաշրջանում երկրների նկատմամբ հավասարակշռությունը:
Իր հերթին Բելգիայի արտգործնախարարը հիշեցրել է իր այցի նպատակը և ընդգծել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման կարևորությունը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ