Լրահոս
Օրվա լրահոսը

Նպատակ ունեն վերացնել պոլիէթիլենի օգտագործումը: Հարց՝ քաղաքացին բավականին մեծ քանակի գնումներ է կատարել, ինչպե՞ս է տեղափոխելու․ «Փաստ»

Օգոստոս 26,2023 11:12

2022 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտավ կարգավորում, որով արգելվում էր պոլիէթիլենային տոպրակների մինչև 50 միկրոն հաստության վաճառքը: Օրերս կառավարության նիստում շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ասաց՝ նախագիծ կա, որով պոլիէթիլենային տոպրակների որևէ տեսակի և մեկանգամյա պլաստիկ տարաների վաճառքը արգելելու են:

Մեծ ու փոքր առևտրի կետերում ինչ հաստության տոպրակ ասես չեք հանդիպի, բայց մեկ բան վստահաբար փոխվեց՝ 10 դրամանոց տոպրակի գինը հիմա տատանվում է մինչև 50 դրամի սահմանում, միայն սա է որոշ սպառողների «ստիպում» խանութ գնալ բազմակի օգտագործման տոպրակներով: «Սպառողների ասոցիացիայի» փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանն ասում է՝ կառավարությունը չի հաջողում նախաձեռնություններում, քանի որ օրենսդրական հստակ լուծումներ չեն տրվում:

«Տոպրակների մասով չափազանց թույլ էր իրազեկումը, քաղաքացիները հիմնականում տեղյակ չէին, որ այս նախաձեռնությամբ նախ և առաջ լուծվում են բնապահպանական խնդիրներ, այլ ոչ թե թանկանում են տոպրակները: Բնության մեջ դրանց քայքայման համար տարիներ են անհրաժեշտ, սա լուրջ խնդիրներ է առաջացնում նաև ջրային ռեսուրսների համար: Հիմա նպատակ ունեն առհասարակ վերացնել պոլիէթիլենի օգտագործումը: Հարց՝ քաղաքացին բավականին մեծ քանակի գնումներ է կատարել, ինչպե՞ս է այն Ա կետից Բ կետը տեղափոխելու: Նա պատրա՞ստ է ավելի մեծ գումար վճարել տարբեր տեսակի տոպրակների համար, քան, ասենք, մի քանի հատ 50 դրամանոց տոպրակ գնել: Հաշվարկե՞լ են, որ սպառողը թոշակառու է և չի կարող ավելի թանկ գնով թեկուզ երկարատև օգտագործման պայուսակ գնել: Ինչո՞ւ չի գործում մի սկզբունք, որի համաձայն տոպրակ կամ պլաստիկ արտադրողները իրենք հավաքագրեն, վերամշակեն դրանք: Կամ՝ արտադրել այնպիսի տոպրակներ, որոնք շուտ են քայքայվում և չեն մնում բնության գրկում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031