«Կանգառում կանգնած ենք մնում, 77 տարեկան կին եմ, խնդրում եմ ձեզ 2-3 հատ աթոռ դրեք մի տեղ, ցավդ տանեմ»,- ահա այս խնդրով այսօր Էրեբունի վարչական շրջանում բնակիչներից մեկը դիմեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանին:
Բնակիչը արդեն չի դժգոհում, որ տրանսպորտն այնքան ուշ է գալիս, հոգնում են, պարզապես խնդրում են աթոռ, որ նստեն ու սպասեն:
Բնակիչն ասաց. «Որպես պատերազմի հաշմանդամ, իմ երեխան զոհվել է 92 թվականին պատերազմում, խնդրում եմ դա անեք: Ես դիմում եմ գրել մեր քաղաքապետին, այսօր պիտի պատասխան ստանայի, բայց չեմ ստացել»:
Կարդացեք նաև
Մանե Թանդիլյանն արձագանքեց. «Դուք հիմա բարձրացնում եք ամենացավոտ հարցերը, որ քաղաքապետարանը պիտի այսքան տարի արած լիներ, բայց չի արել»:
Բնակիչն ասաց. «Ես տղամարդ կին եմ, 4 տղա եմ ունեցել, 12 թոռ ունեմ, 6 ծոռ, ամենալավ բարիքներն եմ ձեր օջախին ցանկանում, թող ձեր մուրազը կատարվի, դուք էլ մեզ լավ նայեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ