«Վագներ» կոչվող ռուսաստանյան «մասնավոր ռազմական ընկերության» հիմնադիր ու ղեկավար Եվգենի Պրիգոժինը եւ նրա մի քանի զինակիցներ զոհվել են չափազանց կասկածելի հանգամանքներում: Պրիգոժինին պատկանող մասնավոր ինքնաթիռը կործանվել է Տվերի մարզում՝ Մոսկվա-Պետերբուրգ չվերթը կատարելիս: Այդ իրադարձությունն ընկալվում է որպես, մեղմ ասած, ապօրինությունների շղթա, որը վկայում է Ռուսաստան պետության լուրջ ճգնաժամի մասին:
Սկսենք նրանից, որ պետությունը չի կարող «մասնավոր բանակ» ունենալ՝ զուտ ֆորմալ առումով, նույնիսկ ռուսաստանյան օրենսդրությամբ «Վագներն» անօրինական զինված խմբավորում էր: Լեգիտիմ բռնության իրավունքը տրվում է միմիայն պետությանը՝ մասնավոր անձինք դրա իրավունքը չունեն:
Զինել քրեական անցյալ ունեցող անձի կողմից ղեկավարվող խմբավորումը կամ թույլ տալ, որ այն զենք ձեռք բերի, այնուհետեւ արտոնել, որ այդ խմբավորումը մարտիկներ հավաքագրի դատապարտյալների շրջանում՝ այդ ամենն արդեն իսկ մոտ է խելահեղությանը:
Իհարկե, այստեղ կային ե՛ւ բիզնես, ե՛ւ քաղաքական շահեր: Պրիգոժինի «ցուցանակի տակ» Ռուսաստանը տնտեսական գործունեություն էր ծավալում, մասնավորապես, Աֆրիկայում:
Կարդացեք նաև
Նույն բիզնեսմենի մեդիա-կայսրությունը, որի մեջ մտնում էր նաեւ «թրոլերի ֆաբրիկան», սպասարկում էր իշխանության շահերը՝ բորբոքելով բնակչության ագրեսիվ, ծայրահեղ ազգայնական կրքերը:
«Վագներականները» նաեւ կռվում էին Ուկրաինայում՝ աչքի ընկնելով հատուկ դաժանությամբ:
Եվ ահա ինչ-որ մի պահի՝ այս տարվա հունիսին Պրիգոժինն իրեն զգաց որպես ինքնուրույն քաղաքական գործիչ եւ մարտահրավեր նետեց պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին: Կոնֆլիկտը վերաճեց իսկական ռազմական խռովության: Հունիսի 23-ին Պրիգոժինի շարասյուները՝ զինված ծանր տեխնիկայով եւ հակաօդային պաշտպանության միջոցներով, շարժվեցին դեպի Մոսկվա, այսպես կոչված՝ «արդարության երթով»: Ռուսաստանյան «մասնավոր ռազմական ընկերությունը» կործանեց ռուսաստանյան կանոնավոր բանակի մեկ ինքնաթիռ եւ 6 ուղղաթիռ, զոհվեց 15 զինծառայող: Պուտինը Պրիգոժինի գործողություններն անվանեց «դավաճանություն»: «Վագներականների» դեմ քրեական գործ հարուցվեց:
Պրիգոժինի զորքը, առանց էական դիմադրության, հասել էր Լիպեցկի մարզ՝ հայտնվելով Մոսկվայից մոտ 300 կիլոմետր հեռավորության վրա: Դրան, սակայն, հետեւեց բավականին անսպասելի շրջադարձ: Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ Պրիգոժինը հրաժարվեց հետագա առաջխաղացումից, եւ համաձայնեց, որ իր զինված խմբավորումը տեղափոխվի Բելառուս: Քրեական գործը կարճվեց: Ավելին՝ դատարանի առաջ կանգնելու փոխարեն՝ «վագներականները» ընդունելության արժանացան Կրեմլում եւ խաղաղ զրույցի բռնվեցին ՌԴ նախագահի հետ: Բայց արդյո՞ք Պուտինը ներել էր նրանց:
Եթե ամեն ինչ զարգանար դասական արեւելյան բռնապետությունների սցենարով, ապա հենց այդ ընդունելության ժամանակ Պրիգոժինի գինին պետք է թունավորվեր եւ նա, այսպես ասած, «դուրս կգար արանքից»: Կարծում եմ, որ եթե օպերացիան իրականացներ Պուտինին դաստիարակած հիմնարկը, ապա նման մի բան տեղի կունենար: Բայց հիշենք, որ «վագներականները» սպանել էին ռուսական բանակի 15 զինծառայողի: Որոշ աղբյուրներ պնդում են, որ Պրիգոժինի ինքնաթիռը խոցվել է C-300 հրթիռով…
Դաս բոլորիս, նաեւ՝ Հայաստանի համար: Երբ երկիրը ղեկավարում է բռնապետը, եւ իրավական մեխանիզմները չեն գործում, հնարավոր է ամեն ինչ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հարգելի պարոն Աբրահամյան
Բարի վերադարձ
Իհարկե ես հասկանում եմ, որ Պուտինն ու Քոչարյանը <> ատելի թեմաներն են, սակայն ախր գրելուց առաջ հետաքրքրվեիք, օրինակ Ուկրաինական զորքերի կողմից մարտընչող <> ԱՄՆ և Եվրոպայի մասնավոր ռազմական կառույցներով, մասնավորապես <> անունուվ, նոր հակաօրինական համարեիք։ Ախր այսօր Ռուսաստանում այլակարծությունն շատ ավելի քիչ է ճնշվում քան Հայաստանում, Ուկրաինայում,Լեհաստանում
Օբյեկտիվ եղեք
Ոչ թե ճանճերն ու ուտիճներն (տառականներն) են մեղավոր, որ խոհանոցում իրենց տեր են զգում, այլ փնթի տանտիրուհին է մեղավոր, ով պետք է իրեն մի քիչ նեղություն տա ու մաքուր պահի իր խոհանոցը: Հարց, իսկ մենք մաքո՞ւր ենք պահել մեր պետությունը կաշառակերությունից ու օլիգարխիայից եւ ուրիշներին ծառայող թափթփուկներից ու պարզապես իրենց պաշտոնին չհամապատասխանող անգրագետներից: Ինչո՞ւ են ուտիճները իրենց լավ զգում մեր քաղաքներում, ինչպես մայր երկրի արեւելյան, այնպես էլ արեւմտյան բնօրրանում, պարզ է՝ մեր քաղաքական տանտիրուհու փնթիության պատճառով: Շարունակենք մեղադրենք ճանճերին եւ ուտիճներին, թե՞ վերջապես սկսենք քաղաքական լիկբեզ անցկացնել մեր ժողովուրդների մեջ: Սովետը իր գոյության սկզբից շատ լավ հասկացավ, որ իր գոյության հույսը իր ժողովուրդն է եւ անցկացրեց համատարած մտավոր անգրագիտության լիկբեզ (լիկվիդացիա բեզգրամոտնոստի), դա չլիներ, ոչ գիտնական կունենային, ոչ ժամանակակից զենք ու այդ ժամանակակից զենքին տիրապետող զինվոր: Բայց սովետը չգնահատեց քաղաքական լիկբեզի անհրաժեշտությունը, կոմունիստական միակուսակցականությունը, կոլխոզնիկների համագումարները, նրանց վեր կենալը տեղից եւ ծափահարությունները նույնիսկ այն ժամանակ թեթեւ նոխկանք էին առաջացնում: Իսկ մեր այսօրվա օլիգարխիական միակուսակցությունը եւ վեց հարյուր հազար քաղաքական կոլխոզնիկների ընտրությունները ոչ թե թեթեւ, այլ շատ լուրջ անհանգստություն է առաջացնում: Եթե սովետը ժամանակին քաղաքական լիկբեզ անցկացներ, ոչ երեսուն յոթ թվի զոհեր կլինեին, ոչ գուլագներ: Եթե մենք էլ չանցկացնենք քաղաքական լիկբեզ մեր վեց հարյուր հազարի մեջ, մենք էլ կունենանք նույն գուլագները՝ մեր կաշառակերների օլիգարխների եւ թշնամի պետությունների համագործակցության արդյունքում, որն արդեն տեսնում ենք Արցախում: Ջահելություն, գնա՛ ընտրության եւ քո ձայնով խլացրո՛ւ մեր քաղաքականապես անգրագետ ընտրողների ձայնը: Միայն ձե՛ր կողմից կազմված նորմալ պետությունն է ընդունակ անցկացնել զանգվածային քաղաքական լիկբեզ ժողովրդի մեջ: Դե հիմա մեր քաղաքական կոլխոզնիկները թող գնան ու ներկա նախկիններին ու դրանց սպասարկող նորերին ընտրեն: Ջահելություն, միացի՛ր:
Առաջարկս պետպաշտոնյայի ընտրության թեկնածուների մասին է:
Ա Պատասխանատու պետպաշտոնյաների թափանցիկ գործունեության համար սահմանել պետպաշտոնյաների մեղավորության կանխավարկած, այսինքն՝ ցանկացած ընտրող կարող է հիմնավորված թե անհիմն մեղադրական ներկայացնել պետական պաշտոնի թեկնածուներին եւ ապագայում պետական պաշտոնում ընտրվածներին եւ պահանջել, որ նրանք ապացուցեն հակառակը, սա եւ ընտրության եւ պաշտոնավարման ժամանակ: Բոլոր ընտրվող թեկնածուները իրենց ընտրարշավում պետք է պատասխանեն, համաձա՞յն են առաջադրված մեղավորության կանխավարկածը կիրառել ընթացիկ ընտրություններում եւ պատրա՞ստ են իշխանության գալուց համապատասխան օրենք ընդունել:
Բ Օրաթերթի միջոցներով անցկացնել հարցում յուրաքանչուր կամ Օրաթերթի ընտրությամբ թեկնածուների վերաբերյալ դրական կամ բացասական կարծիքների վերաբերյալ՝ կարելի է եւ անունով, մականունով կամ անհայտ անունով արտահայտվել, կարծիքները կարող են լինել հիմնավորված կամ անհիմն եւ միայն Օրաթերթի մոդերատորը կարող է որոշում կայացնել՝ տպել այս կամ այն կարծիքը թե չտպել;
Գ Ազգի Սերուցքը պարտավոր է իր անունով բացահայտ արտահայտի իր կարծիքը: