«Ապրելու երկիր» կուսակցությունն այսօր նախընտրական քարոզարշավ իրականացրեց Էրեբունի վարչական շրջանում, որտեղ բնակիչները դժգոհում էին սեփական տներն օրինականացնելու խնդիրներից, տրանսպորտից:
Թաղի երեխաները՝ Վահեն, Արթուրը եւ Խաչիկը քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանին շրջապատել էին եւ ոգեւորված լսում էին Սարի թաղում ճոպանուղի կառուցելու ծրագիրը: Սարի թաղի բնակիչներին սպասարկում է թիվ 9-ը երթուղային ավտոբուսը, որը «Պազիկ» է ու շարքից դուրս եկած շարժակազմ ունի:
Aravot.am-ի հետ զրույցում երեխաները պատմում էին, թե ոնց են երթեւեկում այդ ավտոբուսներով. «Մի տեղ գնալուց, քաղաք իջնելուց նստում ենք, բայց կեսից կարող ա ոտով գանք տուն, փչանում է: Շատ ենք բողոքել ավտոբուսներից, որ փոխեն: Ասում էին՝ 21 համարը պիտի փոխեն եւ 9 համարը, 21-ը փոխել են, 9-ը՝ չէ: Ասում էին՝ յանի հետո պիտի փոխեն, բայց մինչեւ հիմա չեն փոխել»:
Կարդացեք նաև
Հարցին՝ դուք ո՞ր ավտոբուսներից եք ուզում՝ կանաչների՞ց, թե՞ կապույտներից՝ երեխաները պատասխանեցին. «Ճոպանուղի ենք ուզում»: Մյուս երեխաները հավելեցին. «Ինչ էլ լինի՝ կլինի, կարեւորը՝ լավ ավտոբուս լինի, չփչանա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ