Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում օգոստոսի 25-ին տեղի է ունեցել գործնական նախաճաշ Հայաստանի և Ռուսաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի մասնակցությամբ։
«Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը դինամիկ աճում է և առաջին յոթ ամիսների համար կազմել է 3,7 մլրդ դոլար, ինչը 70 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները։ Մենք տեսնում ենք, որ մեր հնարավորություններն ավելին են, և մտադիր ենք էլ ավելի զարգացնել մեր համագործակցությունը տնտեսության տարբեր ճյուղերում»,- իր խոսքում նշել է Վահան Քերոբյանը։
Մաքսիմ Ռեշետնիկովը նշել է, որ այսօր Հայաստանի և Ռուսաստանի միջև աճում է ոչ միայն առևտուրը, այլև փոխադարձ ներդրումները և հետաքրքրությունները․
«Բիզնեսը, հավանաբար, ամենից լավ հասկանում է բացված հնարավորությունների պատուհանը, հատկապես հաշվի առնելով ռուսական և հայկական բիզնեսի երկար ու խորը կապերը», -հավելել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարը։
Կարդացեք նաև
Էկոնոմիկայի նախարարություն