Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հարավային Կովկասից ՌԴ-ն դուրս չգալու մի հնարավորություն ունի․ Արմեն Բաղդասարյան. «Ա1+»

Օգոստոս 25,2023 21:55

«Պետության ղեկավարն իրավունք չունի խոսել հավաստի տեղեկությունների մասին, այդպես կարող է խոսել խմբագիրը կամ լրագրողը։ Երկրորդը, Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարության արդյունքն ի՞նչ եղավ։ Արդյունքը կարող է լինել այն, որ Լեռնային Ղարաբաղում խուճապային և արտագաղթելու, թողնել-գնալու տրամադրություններն ավելի ուժեղանան։ Ն․Փաշինյանն Արցախի հայաթափումն ամբողջությամբ հանձնել է Ադրբեջանին և դա ընկալում է որպես իր ասած խաղաղության ճանապարհին ուղղված քայլ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Ն․Փաշինյանը հայտարարեց, թե հավաստի տեղեկություններ կան, որ Ադրբեջանը ցանկանում է միակողմանի բացել Լաչինի միջանցքը, որ ԼՂ քաղաքացիներն այնտեղից դուրս գան։

Ա․ Բաղդասարյանը վստահություն հայտնեց, թե Ն․ Փաշինյանը ցանկանում է, որ Արցախը հայաթափվի հնարավորինս արագ, որ ինքն իր պատկերացմամբ այդ գնով կարողանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատել։ «Բայց դա իրականացնել հնարավոր չէ, դա ասում է նաև Ադրբեջանը՝ Հայաստանից տարածքային պահանջներ ներկայացնելով։ Չէ որ Փաշինյանը երբ հայտարարեց անկլավները հանձնելու մասին, դրանից իրավիճակը միայն վատացավ՝ Ադրբեջանը մի քանի հարյուր հազար փախստականներ վերադարձնելու, դրանց անվտանգության մեխանիզմներ ապահովելու, փոխհատուցումներ տալու և այլ պահանջներ հնչեցրեց»,- ասում է քաղաքական մեկնաբանը։

Անդրադառնալով տարածաշրջանում ՌԴ-ի հավակնություններին՝ ասում է, եթե այդ երկրի նպատակը Արցախն Ադրբեջանին չհանձնելը լիներ, նա Լաչինի միջանցքը բաց պահելու բոլոր հնարավորություններն ուներ։ «Կարծում եմ ՌԴ-ի նպատակն այնն է, որ ինչքան կարողանա Արցախը հայկական պահել, այդ ընթացքում մաս առ մաս առևտուր անի Ադրբեջանի հետ։ Իսկ հետագայում Արցախն Ադրբեջանին հանձնելու ալիքի տակ Հայաստանում իշխանափոխություն իրականացնի։ Հիմա ՌԴ-ին Արցախի՝ իր բաժին 30 տոկոսը փորձում է հանձնել Ադրբեջանին և դրա դիմաց ուժեղացնել իր դիրքերը Հայաստանում։ Նաև՝ ինչ-որ բան ստանալ և՛ ՀՀ-ից, և՛ Ադրբեջանից։ Իսկ Հարավային Կովկասից ՌԴ-ն դուրս չգալու մի հնարավորություն ունի՝ Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո Հայաստանի դեմ նոր ագրեսիա հրահրի, որպեսզի ՀՀ-ն, ինչպես միշտ, օգնություն կանչի իրեն։ Ինքն էլ, ինչպես միշտ, մի քանի օր ուշացումով գա և դրա դիմաց պահանջի ինքնիշխանության մի մասի զիջում»,- հավելեց Ա․Բաղդասարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031