Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բադասյանն ու Աբդոլմալեքին անդրադարձել են բեռնատարների համար երկիր մուտք գործելու տուրքի զրոյացման հնարավորությանը

Օգոստոս 25,2023 18:34

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն օգոստոսի 25-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական, ԻԻՀ ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Հոջաթոլլահ Աբդոլմալեքիի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձել են Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետերի միջև ծագող խնդիրների արագ և արդյունավետ լուծմանը միտված մեխանիզմներին, բեռնատարների համար երկիր մուտք գործելու տուրքի զրոյացման հնարավորությանը, ինչպես նաև տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման գործընթացն առավել իրատեսական դարձնելու հարցերին։

ԻԻՀ նախագահի խորհրդական, ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Հոջաթոլլահ Աբդոլմալեքին ընդգծել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային մարմինների միջև սերտ համագործակցության կարևորությունը՝ երկու երկրների միջև փոխադարձ առևտրի, ապրանքաշրջանառության ծավալների մեծացման խթանման, ինչպես նաև հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման համատեքստում։

Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հետևողականորեն շարունակել աշխատանքային հանդիպումները՝ առարկայական արդյունքներ արձանագրելու նպատակով։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ մաքսային ոլորտում հայ-իրանական համագործակցությունն ընդլայնելու հարցում։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031