Ֆրանսիայի հայկական ընկերության (CCAF) խնդրանքով, Փարիզի քաղաքապետը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ դիմելու Ֆրանսիայի տարածքային մարմիններին 2022 թվականի դեկտեմբերի 12-ից աշխարհից կտրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մարդասիրական օգնության ավտոշարասյուն ուղարկելու կոչով։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ֆրանսիայի հայկական ընկերության (CCAF) համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը. «Նախագիծը սուբսիդավորում են Իլ-դը-Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպեր, Օ-դը-Ֆրանս, Օքսիտանիա Պրովանս-Ալպեր-Կոտ դ ‘ Ազուր, Պեյ-դե-լա-Լուար շրջանները և Ֆրանսիայի մի շարք այլ քաղաքներ: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Քսավիեր Բերտրանը, Բրունո Ռետայոն, Ժաննա Բարսեղյանն, ինչպես նաև Պատրիկ Կարամն և Միշել Ռուբիրոլան որոշել են անձնապես ուղեկցել այս ավտոշարասյունը, որը Լաչինի միջանցք կհասնի օգոստոսի 30-ին, ժամը 12-ին:
Ֆրանսիայի հայկական ընկերությունը (CCAF) շնորհակալություն է հայտնում համայնքներին՝ տրամադրած ֆինանսական աջակցության, ինչպես նաև այս նախագծին մասնակցություն բերած պաշտոնյաներին՝ քաղաքական խիզախության և անձնական նվիրվածության համար:
Ֆրանսիայի հայկական ընկերությունն (CCAF) իր հերթին, ֆրանսիական և եվրոպական իշխանություններին խնդրում է հատուկ դիվանագիտական միջոցներ բանեցնել, որպեսզի թույլ տան ապահովել առաջին անհրաժեշտության ապրանքներով բեռնված 10 բեռնատարների մուտքը՝ Ադրբեջանի կողմից ապօրինաբար տեղադրված անցակետով՝ հասնելու նշանակման վայր:
Կարդացեք նաև
Մինչ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը տառապում է սովից, այժմ, առավել քան երբևէ, եկել է միասնություն ցուցաբերելու, միջոցներ ձեռնարկելու և պատժամիջոցներ սահմանելու ժամանակը՝ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են համընդհանուր պասիվության պայմաններում մեր աչքի առաջ ծավալվող մարդասիրական աղետի համար»,-գրել է Մուրադ Փափազյանը։