Լրահոս
Օրվա լրահոսը

«Սովի մատնությունը ցեղասպանություն է». ցույց Երուսաղեմում՝ ի պաշտպանություն արցախահայերի եւ Արցախի

Օգոստոս 25,2023 18:14

«Անխափան շարժում Բերձորի միջանցքով», «Սովի մատնությունը ցեղասպանություն է». պաստառներով եւ պահանջով այսօր Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչները Երուսաղեմում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հանրահավաք էին կազմակերպել՝ ի պաշտպանություն Արցախի:

Ցուցարարների պահանջներից մեկն էր՝ պարտավորեցնել ՌԴ-ին կատարել իր ստորագրած եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը:

Խոսքը 2020 թվականի եռակողմ հայտարարության 6-րդ կետի մասին է՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապ կապահովի Արցախի (ԼՂ-ի) և Հայաստանի միջև և շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի վերահսկողության տակ։


«Մեզնից որեւէ մեկը չպետք է մնա անտարբեր: Մեզնից ոչ մեկը չի կարող ասել, որ դա ինձ չի վերաբերում։ Ոչ ոք չի կարող ասել, որ ինձնից ոչինչ կախված չէ։ Հայաստանն ու Արցախը մեր տունն են»,- հայտարարում էին ցուցարարները։

Իրենց պահանջները՝ արդեն փաստաթղթային ձեւակերպմամբ, ցուցարարները փոխանցեցին նաեւ Երուսաղեմում ՄԱԿ-ի գրասենյակին՝ ակնկալելով, որ դրանք կփոխանցվեն ՄԱԿ գլխավոր քարտուղարին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031