Լրահոս
Օրվա լրահոսը

199 մլն դրամի պայմանագիր է կնքվել Հերմինե Նաղդալյանի ընկերության հետ. «Հետք»

Օգոստոս 25,2023 17:37

«Հետք». Տարածքային կառավարման նախարարության կարիքների համար ճանապարհների նորոգման պայմանագիր է կնքվել ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ընկերության հետ։

Միջին նորոգման աշխատանքներ կիրականացվի Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին՝ թունելից դեպի Գարգառ գյուղ տանող հատվածում։ Վերանորոգման ենթակա ճանապարհահատվածը մոտ 4 կմ է։ Այն նորոգելու համար կազմակերպված մրցույթին դիմել է միայն «Սիսիանի ԲՈւԱՏ» ՍՊ ընկերությունը։ Մրցույթին ՍՊԸ-ն առաջարկել է 199 միլիոն դրամով կատարել 254 միլիոն դրամ նախահաշվային գնով աշխատանքը։

«Սիսիանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004 թվականին։ Հիմնադիրներից մեկը եղել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, որն այդ ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր էր։ Այս ընկերությունը մի շարք պետական գնումների մասնակցել և հաղթել է։

Հետագայում Նաղդալյանը դուրս է եկել ընկերությունից, իր բաժնեմասը փոխանցել այլ անձանց։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031