Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՌԴ-ն պարզ թշնամական վերաբերմունք է արտահայտում ամեն հայկականի հանդեպ». Լեւոն Հայրյան

Օգոստոս 25,2023 17:29

«Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լեւոն Հայրյանը կարծում է, որ Հայաստանի եւ Արցախի ներկայիս իրավիճակը ցույց է տալիս մեկ պարզ բան՝ հայկական իշխանությունները ի զորու չեն լուծել հայկական պետությունների առջեւ ծառացած հարցերը: «Տարածաշրջանում, իրեն թիվ մեկ համարող ուժը՝ ՌԴ-ն, պարզ թշնամական վերաբերմունք է արտահայտում ամեն հայկականի հանդեպ: Ի՞նչ շահեր է հետապնդում՝ անհասկանալի է, բայց մեր վիճակը օր-օրի վատանում է»,- «Հոդված 3» մամուլի ակումբում այսօր կայացած` Արցախում ստեղծված իրավիճակի թեմայով քննարկման ժամանակ ասաց նա՝ հավելելով, որ հասել ենք այն կետին, որ պետականության մասին այլեւս չենք խոսում, խոսում ենք միայն գոյաբանական հարցերից, ցեղասպանությունից փրկվելուց եւ աբսուրդ է, որ այս իրավիճակում երկրի ղեկավարը հայտարարում է, որ երկիրը պաշտպանունակ չէ ու շարունակում է ղեկավարել: Նա համամիտ է մյուս բանախոսների հետ, որ Նիկոլ Փաշինյանը սպասարկում է ՌԴ-ի եւ Ադրբեջանի շահերը: Նա մեկ բան էլ է ընդգծում՝ Ալիեւը նույնքան ՌԴ-ի կամակատարն է, որքան Նիկոլ Փաշինյանը: Իրավիճակից ելքը Լեւոն Հայրիյանը տեսնում է իշխանափոխությամբ. «Ժողովուրդը պետք է մի հնար մտածի իշխանափոխության»: Այլապես, ըստ նրա, մեզ սպառնում է հայկական պետության վերացում եւ ցեղասպանություն:

Մանրամասները՝ տեսանյութում

Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար, իրավապաշտպան Նինա Կարապետյանցն էլ ասում է՝ այն ինչ տեղի է ունենում Արցախում՝ կոչվում է ցեղասպանություն: Իրավապաշտպանը համոզված է՝ մեր ամենաթույլ տեղը մեր իշխանությունն է, որը չի օգտագործում այն բացառիկ հնարավորությունները, որոնք մեզ ամենօրյա ռեժիմով նվիրում է Ալիեւը՝ ատելության խոսքով, գնդակահարումներով, մարդկանց առեւանգումներով, շրջափակելով, 21-րդ դարում սովից մահ ունենալով:

«Մենք գործ ունենք դավաճանության դասական եւ դասագրքային օրինակի հետ»,- կարծում է Նինա Կարապետյանցը՝ հայկական իշխանությունից բացի՝ մեղադրանք հնչեցնելով նաեւ միջազգային հանրությանը, որը հետամուտ չի լինում Միջազգային դատարանի կայացրած որոշումն ի կատար ածելուն:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031