ՀՀ դե ֆակտո իշխանությունների համար անցանկալի մարդկանց ցուցակը շարունակում է ընդլայնվել։ Այս անգամ թիրախը Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովն էր։
🔻Վերջին մեկուկես տարվա ընթացքում սա արդեն 10-րդ անձն է, ում արգելում են մուտք գործել Հայաստան՝ քաղաքական հայացքների պատճառով։ Ժողովրդավարությունը դրոշակ դարձրած իշխանությունները, իրենց խամաճիկ ԱԱԾ-ի օգնությամբ, ապօրինի արշավ են սկսել արտերկրում ցույցերի և խոսքի ազատության իրենց իրավունքն իրացնող մեր հայրենակիցների դեմ։ Նայելով «անցանկալի անձանց» ցուցակին՝ կարելի է նկատել հստակ օրինաչափություն․ այն լիովին տեղավորվում է ներկայիս դե ֆակտո իշխանությունների ապազգային, թուրքամետ, և հակառուսական ուղեգծի մեջ։
❗️Վերջին տարիներին Սփյուռքը և հայամետ գործիչներին թիրախավորում են մեկ թուրք-ադրբեջանական տանդեմը, մեկ ՀՀ դե ֆակտո իշխանությունները։ Ոչ պատահականորեն ցուցակում տեղ գտած անձանցից ոմանց մուտքն արգելված է նաև Թուրքիա և Ադրբեջան։ Ազգային գործիչներին թիրախավորելու այս արշավը նպատակ է հետապնդում վարկաբեկելու Ռուսաստանը և թունավորելու հայ-ռուսական հարաբերությունները, օտարելու Հայոց պահանջատիրության դրոշակակիր Սփյուռքը Մայր հայրենիքից։
📌«Հայկական ալիք»-ը ներկայացնում է դե ֆակտո իշխանությունների կողմից անցանկալի հայտարարված անձանց ցուցակը:
Կարդացեք նաև
«Հայկական ալիք»