Քաղաքագետ Գառնիկ Դավթյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում խոսել է Արցախում լարված ներքին իրավիճակի, խժդժությունների, Արայիկ Հարությունյանի՝ Աղդամով հումանիտար օգնություն ստանալու նպատակների մասին:
«Արցախի շուրջ այսօրվա իրավիճակը պայմանավորված է բլոկադայից հետո տեղի ունեցող զիջումներով, մասնավորապես՝ Ռուբեն Վարդանյանի հրաժարականը Ադրբեջանի պահանջով իրականացնելով, ընդհանուր առմամբ Հայաստանից Արցախում ներդրված մարդկանցով, որոնք իրականացնում են փաշինյանական օրակարգը՝ Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու գործընթացը: Կան մարդիկ, որոնք վերջին շրջանում ճանապարհը բացելու շուրջ խոսակցությունները, հիվանդ մարդկանց եւ տարեցներին բուժում ստանալու նպատակով Երեւան գնալ արգելելը ամբողջ փաթեթով խիստ կոնկրետ եւ խիստ թիրախավորած աշխատում են:
Այս ամենը պայմանավորված է մի քանի շահերով, որոնցից մեկը սեփական կաշին փրկելն ու սեփական ֆինանսերը պահելն է, որովհետեւ շատ լավ գիտենք, որ ադրբեջանական կողմը փորձում է գնել հայի ազգանուն ունեցող տարբեր քաղաքական գործիչների, մարդկանց, որոնք փորձում են սպասարկել ադրբեջանական շահը»,-ասաց բանախոսը եւ հիշելով Սամվել Բաբայանի հայտարարությունը, թե ուզենք- չուզենք Աղդամով առեւտուր անելու ենք, հավելեց. «Սամվել Բաբայանը վաղուց է իր դեմքը ցույց տվել: Ես լավ գիտեմ, որ նրան Արցախում լավ չեն վերաբերվում չնայած այն դժվարություններին, որ կան Արցախում: Սամվել Բաբայանը հստակ կապեր ունի Նիկոլ Փաշինյանի հետ: Բլոկադայից ամիսներ հետո տեսնելով, որ արցախցիները չեն հանձնվում, նրանք փորձեցին Արցախը ներսից քանդել:
Արցախի , արցախահայերի դեմ գործող ամենակարեւոր ֆիգուրը Սամվել Բաբայանն է, նրա հետեւորդները: Այդ մարդիկ հստակ ներդրված եւ կոնկրետ ֆինանսավորում ստացած մարդիկ են, որոնք փորձում են հայրենասեր խաղալ, բայց իրականում տանում են էթնիկ զտման, եթե ոչ ցեղասպանության: Դժվարանում եմ ասել, թե Ադրբեջանը Սամվել Բաբայանին իր անցյալի համար կների, թե ոչ, բայց գուցե հնարավոր է, եթե մեծ ծառայություն մատուցի, մասնավորապես, եթե Արցախը ամբողջապես հայտնվի Ադրբեջանի կազմում, կամ բացվի Ակնա-Ադրբեջան ճանապարհը»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ