🔻Այսօր Երևանում տնտեսական ցուցահանդեսի ժամանակ Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Սոբհանիի խոսքով՝ Իրանը սկզբունքային քաղաքականություն ունի՝ զարգացնելու բոլոր ոլորտներում Հայաստանի հետ հարաբերությունները․
🗣«Մեր քաղաքականության կարևորագույն ուղղություններից է հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումը։ Իրանը և Հայաստանը ոչ մի մակարդակում և ոչ մի ոլորտում խնդիր չեն ունեցել։ Ինչ վերաբերում է տնտեսությանը, տարեկան մեր առևտրաշրջանառությունը կազմում է 700 մլն դոլար, սակայն երկու երկրները նպատակ են դրել իրենց առաջ հասցնել այն մինչև 3 մլրդ դոլարի»։
📌 ՀՀ էկոնոմիկայի դե ֆակտո նախարարը հայտարարել է, որ Իրանը Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է Հայաստանում ներդրումների ծավալով. վեց ամսում բացվել է 300 ընկերություն։
Հայկական ալիք
Կարդացեք նաև