Հնագետի ձեռքը րոպեներ առաջ է շոշափել դարերի խորքից հայտնաբերված իրը։
Իլիկ է, թե պատմական ինչ ժամանակաշրջան է ընդգրկում դեռևս հայտնի չէ, կպարզվի ուսումնասիրության արդյունքում։ Արմավիրի մարզի Խանջյան գյուղի մոտ գտնվող նորահայտ ամրոցի տարածքում շարունակվում են պեղումները։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի արշավախումբը գերմանական կողմի հետ համատեղ արդեն երկու շաբաթ է աշխատանքներ են իրականացնում «Խանջյան» պայմանական անունը կրող ամրոց-բնակատեղիի տարածքում (հայկական արշավախմբի ղեկավար Լ․ Մկրտչյան, գերմանական արշավախմբի ղեկավար Ս․Առնոլդ)։
Պեղման աշխատանքները կենտրոնացել են ամրոցի վերնամասում, որտեղ նշմարվում է քառանկյուն հիմքով կառույցի հիմքեր։
Կարդացեք նաև
Լևոն Մկրտչյան արշավախմբի ղեկավար. «Բացվել է մոտ 8×7 մ չափերով հոծ աշտարակ՝ տեղ-տեղ պահպանված մինչև 2 մ բարձրությամբ։ Աշտարակի արտաքին պատերի ուսումնասիրության արդյունքում բացվել է հնագիտական հետաքրքիր իրավիճակ՝ այրված շերտ, մեծ ու հաստ իրանով կոտրած խեցանոթների սփռվածությամբ։
Մի քանի օրից հնագետները կավարտեն պեղումների առաջին շրջանը, վստահ են լավ արդյունք են ունենալու»։
Պատմամշակութային արգելոց-թանգարանների
և պատմական միջավայրի պահպանության ծառայություն