Լրահոս
Օրվա լրահոսը

Կովկասի բնության հիմնադրամի կողմից խոշոր աջակցություն են ստացել ՇՄՆ կազմում գտնվող ՊՈԱԿ-ներն ու «Արփա» պահպանվող լանդշաֆտը

Օգոստոս 25,2023 13:08

Կովկասի բնության հիմնադրամի կողմից հերթական խոշոր աջակցությունն են ստացել ՇՄՆ կազմում գտնվող ՊՈԱԿ-ներն ու «Արփա» պահպանվող լանդշաֆտը։ Հատկացված գումարը կազմել է 355․634 եվրո, որից 2023 տարվա երկրորդ գումարային փոխանցումներն են ստացել  «Զանգեզուր» կենսոլորտային համալիրը՝ 142․500 եվրո, «Խոսրովի անտառ» պետական արգելոցը՝ 66․500 եվրո, «Դիլիջան» ազգային պարկը՝ 67․646 եվրո, «Արփի լիճ» ազգային պարկը՝ 27․500 եվրո։ Նշենք, որ  «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հատկացվել է հավելյալ 876․500 դրամ՝ ՊՈԱԿ-ի աշխատակիցների արտահագուստի ձեռք բերման նպատակով։

ՇՄՆ կազմում գտնվող ևս մեկ ՊՈԱԿ-ի ՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ին, Կովկասի բնության հիմնադրամի կողմից հատկացվել է 38․488 եվրո դրամաշնորհ՝  կենսաբազմազանության մոնիտորինգի գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Վայոց ձորի մարզում գտնվող «Արփա» պահպանվող լանդշաֆտին լրացուցիչ տրվել է 13․000 եվրո՝ ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով։ Հիշեցնեմ , որ պահպանվող այս տարածքին 2023 թվականի սկզբին ՝ CNF-ի կողմից հատկացվել էր 80․000 եվրո։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031