Ermenihaber. Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայի հրավերով ԱՄՆ ներկայացուցիչների անդամներ Ջո Վիլսոնը, Դեն Փիլիփսը և Վիկտորիա Սփարթսը մեկնել են Թուրքիա։ Կողմերի միջև կայացել է հանդիպում, որի ընթացքում քննարկվել են թուրք-ամերիկյան հարաբերություններին առնչվող առանցքային հարցեր։
Քննարկվել է նաև Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ գործընթացը, ինչպես նաև Թուրքիայի զինված ուժերի կողմից շահագործվող F-16 կործանիչների արդիականացումը և դրանց նոր խմբաքանակի մատակարարումը։
Ըստ թուրքական աղբյուրի՝ ԱՄՆ-ի պատվիրակությունը նաև հայտնել է, որ երկու երկրներն ունեն ամուր դաշնակցային կապեր, և ՆԱՏՕ-ն չի կարող հրաժարվել Թուրքիայից։