Հյուրընկալվել եմ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան ն.գ. տիկին Քրիստինա Ալիսոն Քվինին։
Ներկայացրել եմ Հայաստանում և Արցախում առկա իրավիճակը, անվտանգային սպառնալիքներն ու մարտահրավերները։
Խոսելով Արցախում ստեղծված ծանր պայմանների մասին՝ ընդգծել եմ, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն այլընտրանք չունի․ այն միակ լուծումն է, որ կարող է կանխել ցեղասպանությունն Արցախում։ Անդրադառնալով Հայաստանի սահմաններում տիրող լարվածությանը՝ իմ անձնական օրինակով պատմել եմ, թե ինչպես ենք կրակոցների տակ անցկացնում գիշերները հայրենի Վարդենիսում։
Տիկին դեսպանին ներկայացրել եմ Հայաստանում ժողովրդավարության իրական պատկերն ու սպառնալիքները, մասնավորապես, թե ինչպես է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն «օկուպացրել» ՀՀ Ազգային ժողովը։ Անդրադարձել եմ նաև Հայաստանում քաղբանտարկյալների (օրինակ` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը) գոյությանն ու մարդու իրավունքների մյուս սպառնալիքներին։
Կարդացեք նաև
«Կեղծ ժողովրդավարության վառ դրսևորումներից են Երևանի քաղաքապետի ընտրությունները, որոնք արդեն իսկ ընթանում են կեղծիքներով, քանի որ Հայաստանում իշխանական պաշտոնյաները, գրեթե առանց բացառության, մասնակցում են իշխանության թեկնածու Տիգրան Ավինյանի նախընտրական քարոզարշավին․ անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծվել Երևանի քաղաքապետի մյուս թեկնածուների համար: Ընտրակեղծիքներն արդեն սկսվել են»,-ընդգծել եմ իմ խոսքում։
Հանդիպմանն անդրադարձել եմ նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին։ Շնորհակալ եմ դեսպան Քվինին հրավերի և իմ կողմից բոլոր բարձրացված հարցերը հետաքրքրությամբ լսելու համար:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր
Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ