Այսօր՝ օգոստոսի 25-ին՝ ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն այցելել է Կոռնիձոր, որտեղ կանգնած են Արցախի համար նախատեսված հումանիտար բեռներով ավտոմեքենաները։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նրան ներկայացրեց ստեղծված իրավիճակը։
Կասպրշիկը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։
Հիշեցնենք, օրեր առաջ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հեռախոսազրույցներից հետո, ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին իր ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին հանձնարարել է լինել Լաչինի միջանցքում եւ զեկուցել ընթացիկ իրավիճակի մասին.
«Ես կրկնում եմ Լաչինի միջանցքով ազատ երթեւեկության իմ կոչը, զուգահեռ պետք է բացվեն այլ երթուղիներ, գերակայեն հումանիտար ասպեկտները»,- գրել էր Օսմանին Х-ի (նախկինում՝ Թվիթեր) իր միկրոբլոգում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ