Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կոչումներն ու տիտղոսները ոչինչ արժեն, եթե դրանք չեն ծառայում ժողովրդին, հայրենիքին, ճշմարտությանը. ինչո՞ւ են լռում մասնագետները. «Ազգ»

Օգոստոս 25,2023 10:36

Ի տես Իլհամ Ալիեւի հոխորտալից կեցվածքին, հանդիպումների եւ ընդունելությունների ժամանակ նրա սիգապա՜նծ շարժուձեւին, տեսախցիկների դիմաց ոտնաչռած նստվածքին ու մանավանդ զինվորական կամուֆլյաժը հագին Շուշիով եւ բռնագրավված մեր մյուս բնակավայրերով տիկնոջ թաթիկը բռնած՝ տիրական քայլվածքին,- բոլորն էլ հասցեագրված մեզ՝ հայերիս, մի քիչ էլ իր հպատակներին,- կան նաեւ քահ-քահ ծիծաղողներ նույնիսկ Թուրքիայում:

Մեր գիտնականներից ոչ ոք ըմբերանիչ պատասխան, պատմագիտական, աշխարհագրագիտական կամ ազգագրագիտական հակահարված չի տալիս Ալիեւին ու նրա համախոհներին:

Քննադատությանս թիրախը մեր տիտղոսավոր մասնագետներն են, առաջին հերթին՝ պատմաբանները, աշխարհագրության մասնագետները, ազգագրագետները, հասարակագետները, նաեւ տնտեսագետները, որոնք կարող էին սպառիչ պատասխան տալ, նախընտրաբար օտարալեզու մամուլում, ալիեւյան ծավալապաշատությանը, պատմական-տարածքային կեղծիքներին:

Պետք է բարձրացնել ժողովրդի ոգին, դիմանալու, դիմադրելու, դժբախտությունները հաղթահարելու ցանկությունը:

Եվ դա պետք է անել անդադար՝ յուրաքանչյուր «բիզիմ դիր»-ին ի պատասխան, կամ կանխելով դրանք:

Կոչումներն ու տիտղոսները ոչինչ արժեն, եթե դրանք չեն ծառայում ժողովրդին, հայրենիքին, ճշմարտությանը:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031