Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանից ամենաշատը Իրաքի քաղաքացիներն են ապաստան հայցում․ երկրորդ տեղում Ուկրաինայի քաղաքացիներն են․ «Ժողովուրդ»

Օգոստոս 25,2023 09:17

Ըստ Վիճակագրական կոմիտեի վերջին տարվա հրապարակումների՝ Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցող անձանց բաշխումը, ըստ սեռի, տարիքային խմբերի եւ քաղաքացիության երկրի, 2023 թվականի հունվար-հունիս ամիսներին հետեւյալն է.

Հայաստանից ամենաշատը Իրաքի քաղաքացիներն են ապաստան հայցում. այս տարի նրանց թիվը կազմել է 131 մարդ։ Երկրորդ տեղում Ուկրաինայի քաղաքացիներն են՝ 115 մարդ անցած 6 ամիսներին։ Երրորդ տեղում Իրանի քաղաքացիներն են՝ 40 մարդ։

Ի զարմանս մեզ՝ Ռուսաստանն այս շարքում 6-րդն է, ՌԴ-ի քաղաքացիներից անցած 6 ամիսներին միայն 18 մարդ է դիմել ապաստան ստանալու համար։

Հայաստանից ապաստան են հայցում Նիգերիայի, Իսրայելի, Տաջիկստանի, Ադրբեջանի, Մարոկկոյի, Թուրքիայի եւ այլ երկրների քաղաքացիներ։

Աշխարհի ամենաանվտանգ 117 երկրների շարքում Հայաստանը 25-րդն է. գուցե նաեւ այս փաստն է ստիպում մարդկանց ապաստան խնդրել կամ դառնալ ՀՀ քաղաքացի։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031