«Արդար Հայաստան» կուսակցության համար ռազմավարական են հետևյալ խնդիրներն ու դրանց համակարգային լուծումը, ուստի, ստանալով երևանցիների վստահության քվեն և ստանձնելով Երեւանի քաղաքային իշխանությունը՝ առաջիկա հինգ տարիներին մայրաքաղաքում կիրականացվեն հետեւյալ 10 ռազմավարական քայլերը.
- Կներդրվի քաղաքի 24 ժամյա կառավարման համակարգ, կամ պատկերավոր ասած՝ գիշերային քաղաքապետի ինստիտուտ,
- Կստեղծվի Երեւանի քաղաքապետին կից ճարտարապետական խորհուրդ,
- Հինգ տարվա ընթացքում ամբողջովին կլուծվի ինքնակամ կառույցների օրինականացման հարցը,
- Հինգ տարվա ընթացքում ամբողջովին կլուծվի իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանած անհատական բնակելի տների կարգավիճակի հստակեցման հարցը,
- ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐԻՑ մնացած 238 հա կվերածենք խոշոր այգի անտառի, որտեղ կլինեն լողավազան-լճակներ՝ քաղաքացիների ամառային հանգստի ապահովման համար,
- Հինգ տարվա ընթացքում մայրաքաղաքում և նրա շուրջը կտնկենք 1 միլիոն ծառ և կհիմնադրենք քաղաքային անտառ-պուրակ, որում կտեղադրվեն Հայոց բոլոր թագավորությունների արքաների արձանները,
- Կկառուցենք բնապահպանական ստանդարտներին համապատասխանող նոր աղբավայր,
- Կներդնենք ու կիրագործենք Հրազդանի կիրճի զարգացման ռազմավարական հայեցակարգը,
- Կմեկնարկենք վթարային շենքերի քանդման աշխատանքները՝ քանդված շենքերի բնակիչներին ապահովելով համարժեք բնակարաններով,
- Կստեղծվի նպաստավոր պայմաններ ներդրողների համար, որպեսզի «Փոքր կենտրոնը» զարգանա աշխարհի զարգացած մայրաքաղաքների կենտրոններին համահունչ ենթակառուցվածքներով։